Դատարանը բավարարել է Մ․ Շուշանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և վերջինս երկու ամիս ժամկետով կալանավորվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմօտեից:
Հիշեցնենք, որ Մ․ Շուշանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն բանի համար, որ նա 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում հրապարակված տեսանյութում, ապա նաև սեպտեմբերի 22-ին իր ֆեյսբուքյան «Mushegh Shishanyan» անվամբ գրանցված էջում տեղադրված գրառումներում հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները:
Սեպտեմբերի 28-ին վերջինս դատարան ներկայացվելու նպատակով ձերբակալվել էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը