Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, և տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը։
Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով, որով Ադրբեջանին անցան Քարվաճառը, Ակնան, Բերձորը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, նաև Շուշին, Հադրութը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր։ Իսկ Լաչինի միջանցքը և ամբողջ շրջանը, հանձնվեց 2022 թվականի օգոստոսին։
Պատերազմի մեկնարկից մինչև վերջին օրը, Հայաստանի պաշտոնական քարոզչությունն այն ուղղությամբ էր ընթանում, որ մենք հաղթում ենք, թշնամուն ծնկի ենք բերում, իսկ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հանրությունը անակնկալի եկավ կապիտուլյացիոն հուշագրից։
44 օր տևած պատերազմի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների զոհվեց մոտ 4000 հայ զինծառայող, հայկական կողմն ունեցավ տարածքային հսկայական կորուստներ։
Պատերազմից երեք տարի անց դեռևս բազմաթիվ հայ գերիներ են գտնվում Ադրբեջանի բանտերում, ավելին, դեռ մինչ օրս Ադրբեջանը շարունակում է առևանգել հայերի։
Ցավոք, Պատերազմից ըհետո էլ չհաջողվեց կազմակերպել կյանքը Լեռնայի Ղարաբաղի Հանրապետությունում, ոչ էլ հաջողվեց բանակցությունները տանել։
Պատերազմի ավարտից երկու տարի անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Նիկոլ Փաշինյանը Պահայում բանակցություերի ժամանակ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը նոր հարձակում սկսեց Արցախի դեմ, մեկօրյա պատերազմի արդյունքում հասավ Արցախի զինաթափմանը։
44—օրյա պատերազմից ուղիղ երեք տարի անց Արցախը բռնի տեղահանվոմ է։ Տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները և տեղափոխվել Հայաստան։
44-օրյա պատերազմի արդյունքում զգալի ընդլայնվեց Եռաբլուր զինվորալան պանթեոնը։ Արձանագրենք, որ պատերազմից հետո ևս պարբերաբար նոր փոսեր են փորվել, տարբեր բախումների, արդյունքում բազմաթիվ զոհեր է տվել հայկական կողմը։ Ամենամեծաթիվ զոհերը եղան 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ներխուժման արդյունքում։ Իսկ այսօր փորվում են նոր գերեզմանափոսեր՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիայի զոհերի համար։
Իսկ Հայաստանը շարունակում է ղեկավարել կապիտուլյացիա բերած ռեժիմը։
44-օրյա պատերազմի ողջ տարեգրությունը Yerevan.Today-ը ներկայացրել է տեսանյութերում, որոնք կարող եք դիտել այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը