17 09 2023

Հաստատապես եմ պնդում, որ 1988թ․ սկսված ղարաբաղյան շարժմանը նա չի մասնակցել․ Իշխանյանը՝ Խաչատուրյանի մասին

Հաստատապես եմ պնդում, որ 1988թ․ սկսված ղարաբաղյան շարժմանը նա չի մասնակցել․ Իշխանյանը՝ Խաչատուրյանի մասին

Ավետիք Իշխանյանը գրում է․

«Կարդացի, վարչապետ կոչեցյալի խամաճիկ, ՀՀ նախագահ-կնիք, կոչվածի շնորհակալական խոսքն իր տիրոջը։Այս խամաճիկն ասում է, թե 1988թ, մասնակցել է ղարաբաղյան շարժմանը և իր սկզբունքներից, գաղափարներից չի հրաժարվել։Ըստ նրա, ղարաբաղյան շարժման նպատակն էր կանխել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունը։

Ստիպված եմ պատասխանել պսևդոնախագահին կետ առ կետ․

Սուտ համար 1-ին․

Հաստատապես եմ պնդում, որ 1988թ․ սկսված ղարաբաղյան շարժմանը նա չի մասնակցել։ Ինչպես շատերը, այնպես էլ նա, 1990թ․, զգալով, որ այլևս վտանգ չկա և շարժումը գնում է դեպի իշխանություն, կողմնորոշվեց և մասնակցեց Երևանի քաղխորհրդի ընտրություններին։ Դառնալով քաղխորհրդի պատգամավոր, նա խաղում էր ընդդիմություն։ Համբարձում Գալստյանի հեռանալուց հետո, նա ընտրվեց որպես ՀՀՇ-ին ընդդիմադիր գործիչ և․․․ արագորեն «քցեց» իրեն ընտրողներին, դառնալով Վանո Սիրադեղյանի խամաճիկը,ջրի գնով․ մերձավորներին սեփականաշնորհելով Երևանի շենքերը , դառնալով այնուհետև Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը։

Սուտ համար 2-րդ․

Ղարաբաղյան շարժումն ուներ մեկ նպատակ՝ Արցախի ու Հայաստանի վերամիավորումը, որով էլ պայմանավորված էր արցախահայության փրկությունը։

Այսպիսով, թունդ «սկզբունքային» խամաճիկ-նախագահը շնորհակալություն է հայտնում իր տիրակալից Արցախն ուրանալու համար։

Նա ունի ընդամենը մեկ սկզբունք, այն է՝ սկզբունքներ չունենալը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ