13 09 2023

«Հենց այսօրվա հայը». Վահրամ Սահակյանը նոր ներկայացում ունի



Պրեմիերա. հոկտեմբերի 5-ին, «Մոսկվա» կիոթատրոնի Կարմիր դահլիճում, Վահրամ Սահակյանը կներկայացնի իր նորագույն «Հենց այսօրվա հայը» տրագիկոմեդիան՝ ֆիլմային հատվածներով։

«Ո՞վ է հենց այսօրվա՝ 2023 թվականի աշնան հայը. բարեկի՞րթ է, անգրագե՞տ է, դավաճա՞ն է, հայրենադա՞վ է, ազգասե՞ր է, ազգուրա՞ց է, փնթի՞ է, կոկի՞կ է, խիզա՞խ է, քծնո՞ղ է, սկզբունքայի՞ն է, ծախո՞ւ է։ Եւ ինչպե՞ս է ներկայանում մեր այսօրվա հասարակ քաղաքացին, ինչպիսին է այսօրվա մտավորականը, հոգեւորականը, սփյուռքահայը, ուգանդահայը, արվեստագետը, մաքսավորը եւ այլն։ Այս ամենը երբեք չեք իմանա, եթե չդիտեք այս տրագիկոմեդիան»,-վստահեցնում է հեղինակը

Դերերում Վահրամ Սահակյան, Սերգեյ Գրիգորյան։
Ներկայացման տևողությունը 1 ժամ 10 րոպե, ֆիլմային մասը 16 րոպե։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ