11 09 2023

Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին,  թե իբր ՊԲ ստորաբաժանումները  սեպտեմբերի  11-ին` ժամը 01:00-ի սահմաններում  ամրաշինական աշխատանքներ են կատարել  Ասկերանի շրջանում,  որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական  ԶՈւ գործողությունների արդյունքում,  հերթական ապատեղեկատվությունն  է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու  ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ