25 08 2023

Սեպտեմբերի 2-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ

Սեպտեմբերի 2-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ

«Մայր Հայաստան» դաշինքը հյատարարություն է տարածել.

 «Մայր Հայաստանն» Արցախի հետ է:

Մեր դաշինքի համակիրներին, արժանապատիվ ու Հայաստանի, Արցախի ճակատագրով մտահոգ բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում մասնակցել սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, ժամը 18։00-ին հրավիրված հանրահավաքին․ բոլորս դեպի Ազատության հրապարակ:

Արցախը լքել և ուրացել է ՀՀ իշխանությունը, բայց ո՛չ հայ ժողովուրդը։

Միացի՛ր. եթե չլինի Արցախը, ապա չի լինի Հայաստանը, չի լինի Երևանը:

Միացի՛ր. ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ Արցախը մենակ չէ և հայ ժողովուրդը չի պատրաստվում զիջել իր անօտարելի իրավունքները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ