21 08 2023

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

 «Որդիական սիրով շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Հայոց Հայրապետին քրիստոսաշավիղ նվիրական առաքելության մեջ: Ի սրտե մաղթում ենք կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ ու արդյունաշատ հովվապետություն այս դժվարին օրերին հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն մեր Հայրենիքի»,-ասված է Մայր Աթոռի շնորհավորական ուղերձում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ