14 08 2023

ՔԿ-ն հետաքրքիր իրավական «մանյովրի» է դիմել, որը նախկինում չի կիրառվել․ Աշոտյանի փաստաբան



ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդության քննությունը կրկին հետաձգվեց։ Խնդիրն այն է, որ միջնորդությանը քննիչի կողմից կցված տեսագրությունների 9 սկավառակներից Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ում կարողացել է ծանոթանալ միայն մի մասին։

 Փաստաբան Բենիկ Գալստյանն ասւոմ է, որ  ՔԿ-ն հետաքրքիր իրավական «մանյովրի» է դիմել, որը նախկինում, սովորաբար չի կիրառվել, այդ թվում՝ հնչեղ գործերով։ Մասնավորապես, փաստաբանը հիշեցրեց, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ, ի սկզբանե, որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը, ապա ԱԱԾ-ի կողմից ներկայացվում է գաղտնի գործողություններ՝ ներքին, արտաքին դիտումներ և դրանք մեկնաբանվում է ՔԿ-ի կողմից միակողմանի։

Բենիկ Գալստյանն ընդգծում է, որ ներքին դիտման ձայնագրությունների մեջ որևէ ուղղակի կամ անուղղակի տվյալ չկա, որ Արմեն Աշոտյանն ինչ-որ մեկին ուղղություն է ցույց տվել։ Նրա խոսքով՝ այպես շարունակվելու դեպքում ինքը հրապարակելու է տվյալներն այնքան, որքանով հնարավոր է, ինչը, սակայն, հանցագործության մասին հաղորդում է դառնալու.«Ճանճից փիղ են սարքել»,-ասում է փաստաբանը։

Մանրամասն՝ նտեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ