Փաստաբան Կարեն Մեժլումյանը գրում է․
«Հիշում եք չէ, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող Ձորահեկի գործը, որով իբր պարոն Սեյրան Օհանյանը առանձնապես խոշոր չափերի` 1.046.400.000 ՀՀ դրամ արժեքի գույքի վատնում էր կատարել և մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հսկող դատախազ Ա.Մուրադյանի 10.08.2023թ. որոշմամբ պարոն Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:
Ի դեպ, նույն դատախազը դեռևս դեռևս 2021թ. մայիս ամսին չէր հաստատել քննիչի մեղադրական եզրակացությունը:
Բայց իշխանությունները պարոն Սեյրան Օհանյանին անհիմն մեղադրանք առաջադրելով, 4 տարի անհիմն քրեական հետապնդման ենթարկելով ու ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիառելով, իրենց համար որոշ խնդիրներ լուծեցին:
Նշեմ դրանցից ամենապրիմիտիվը`պարոն Օհանյանը Ազգային ժողովի պատգամավոր է, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի անդամ է: Բազմիցս հրավերներ են եղել, որպեսզի պարոն Օհանյանը մասնակցի ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստին, սակայն կիրառված խափանման միոցի պատճառով նա չի կարողացել մասնակցել: Քննիչն անգամ մերժել է ՀԱՊԿ ԽՎ-ին մասնակցելու համար մի քանի օրով սահմանը բացելու միջնորդությունը: Սա այն դեպքում, երբ հատկապես 44-օրյա պատերազմից հետո շատ կարևոր էր, որպեսզի պարոն Օհանյանը, որպես պատերազմի մասնակից ու ռազմաքաղաքական գործիչ հնարավորություն ստանա ՀԱՊԿ ԽՎ գործընկերներին ներկայացնելու Արցախի և Հայաստանի անվտանգության հետ կապված իրական վիճակն ու նրանց բացատրի, որ ՀԱՊԿ-ն ավելի ակտիվ պետք է լինի իր պայմանագրային պարտականությունները կատարելու հարցում: Բայց իշխանություններին, համավաբար դա պետք չէր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը