11 08 2023

Ես իմ սրտում ու հոգում մեծ դատարկություն եմ զգում, երբ մտածում եմ, որ Մաեստրոն չի կարող կյանքի կոչել իր գրանդիոզ ծրագրերը դասական երաժշտության ոլորտում. երաժիշտ

Ես իմ սրտում ու հոգում մեծ դատարկություն եմ զգում, երբ մտածում եմ, որ Մաեստրոն չի կարող կյանքի կոչել իր գրանդիոզ ծրագրերը դասական երաժշտության ոլորտում. երաժիշտ

Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել աշխարհահռչակ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։

«Ես Սերգեյ Սմբատյանի հետ աշխատել եմ 2010 թվականից, և շնորհիվ իմ շատ սիրելի Մաեստրոյի՝ Հայաստանը ինձ համար դարձել է երկրորդ տուն։

Ես և հայ հանդիսատեսը շատ ներդաշնակ ենք։ Մենք խոսում ենք նույն լեզվով՝ երաժշտության լեզվով՝ կատարելապես հասկանալով միմյանց։ Ես միշտ պետք է շնորհակալ լինեմ Մաեստրո Սմբատյանին՝ ինձ համար Հայաստանը, հայկական մշակույթը, հայերին բացահայտելու հնարավորության համար։

Հարգելի պարոն վարչապետ, ես տեսել եմ Մաեստրո Սմբատյանի անսահման նվիրումը Հայաստանին, հայկական մշակույթին, մարդկանց ու դասական երաժշտությանը։

Ես իմ սրտում ու հոգում մեծ դատարկություն եմ զգում, երբ մտածում եմ, որ Մաեստրոն չի կարող կյանքի կոչել իր գրանդիոզ ծրագրերը դասական երաժշտության ոլորտում։

Ես դիմում եմ Ձեզ կայացված որոշումը վերանայելու և մեր Մաեստրոյին աշխարհին ու մեզ բոլորիս վերադարձնելու խնդրանքով»,- ասված է Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի դիմումում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ