Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հուլիսի 28-ի, հուլիսի 31-ի, օգոստոսի 1-ի, օգոստոսի 2-ի, օգոստոսի 3-ի և օգոստոսի 4-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Մասնավորապես՝
8․ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
9․ Ալիսա Բոյաջյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
24․ Հրաչյա Ասատրյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
25․ Էդուարդ Վերմիշյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
26․ Կարեն Խաչատրյանն ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
27․ Սևակ Շհոյանն ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
28․ Էդգար Պետրոսյանն ազատվել է Սյունիքի մարզի ավագ դատախազի պաշտոնից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը