03 08 2023

Արցախն այսօր փրկում է մեր անունն ու պատիվը․ մահացող երեխաներն են փրկում․ Բագրատ Սրբազան



«Մեր կյանքն այսօր ԱՆՈՒՆԻ, ՊԱՏՎԻ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ պայքար է։

Այդ մեծագույն արժեքների կորստյան առջև կանգնելու մասին է՝ ԱՆՈՒՆ և ՊԱՏԻՎ։

Աստված մարդուն պատվով և անունով է ստեղծել, դրա համար էլ շիրիմներին ինչքան հնարավոր է մեծ տառերով գրում են անունները, որ գոնե այդպես փորձեն այդ անունը ինչ-որ ձևով կյանքի կոչել՝ անկախ նրանից, թե ինչպես է այդ մարդն ապրել։

Եվ պատիվ։ Դարձյալ գալիս եմ շիրիմներին․ հազար ու մի ձևով փորձում են այդ անունը ներկայացնել մարդկանց՝ անկախ նրանից, թե որքան պատվով է այդ մարդն ապրել։

Աստված անուն է տվել մարդուն, որպես «մարդ» կոչում և պատիվ է տվել՝ Իր պատվով, Իր նմանությամբ է ստեղծել։

Այս 2-ն են, որ մարդուն ՄԱՐԴ են դարձնում։

Այսօր մեր կռիվը միայն ֆիզիկական, շոշափելի հողի կռիվ չէ, այլ ՀՈԳՈՒ կռիվ է, ՊԱՏՎԻ կռիվ է, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ կռիվ է, արդարությամբ և իրավունքով ապրելու կռիվ է, սերունդներին ժառանգություն թողնելու կռիվ է։ 5 հատ էլ տուն ավել թողեք, 10 հատ մեքենա ավելի, գույնզգույն ու երփներանգ հագուստներով զարդարեք, վերջանալու են այդ բոլորը։

Մնալու է անունը և պատիվը՝ ինչպես ապրեցիր, ինչ գործեցիր, ինչ անուն վաստակեցիր և ինչ պատվով՝ կոչումիդ համաձայն։

Այսօր մեր քույրերն ու եղբայրներն Արցախ աշխարհում ՓՐԿՈՒՄ են հայ ժողովրդի անունը և պատիվը։ Փրկում են բառիս բուն իմաստով, այդ մահացող երեխաներն են փրկում»։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ