Թուրքիայի Բուրսա նահանգում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Կրակը կլանել է 10 ֆաբրիկա, հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Հրդեհը սկզբում բռնկվել է մեկ ձեռնարկությունում, այնուհետև կրակը կլանել է հարևանությամբ գտնվող ևս ինը։ Դրանք ֆաբրիկաներ են, որոնք զբաղվում են մետաղական իրերի և կահույքի, տեքստիլի արտադրությամբ։
Հայտնի է 4 տուժածի մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը