28 07 2023

Թշնամու հետ կողք կողքի հնարավոր չէ ապրել․ Խաղաղ գոյություն խոստացող թուրքը հայերից և ոչ մեկին չի խնայելու․ Արցախցի տատիկ

Թշնամու հետ կողք կողքի հնարավոր չէ ապրել․ Խաղաղ գոյություն խոստացող թուրքը հայերից և ոչ մեկին չի խնայելու․ Արցախցի տատիկ

Խրամորթցի 83-ամյա Լենա տատիկին շատերն են ճանաչում՝ ոչ միայն հարազատ գյուղում: Նրա խոսք ու խրատի հիմքում էլ ոչ թե ուրիշներից լսածն է, այլ իր կյանքի փորձը: 4 պատերազմ ու սով տեսած տատիկն արդեն մոտ ութ ամիս շարունակվող բլոկադային փիլիսոփայորեն է վերաբերվում՝ էս էլ կանցնի հանց երազում: Չանցնող վտանգն այլ հարթությունում է տեսնում ու զգում: Եվ չի զլանում, էլի է զգուշացնում:

«Բոստանում ամեն ինչ ունեմ՝ պոմիդոր, վարունգ, կարտոֆիլ, լոբի... Մնում է խաղաղություն։ Դա ենք ուզում»,- ասում է նա։ 

Լենա տատիկը համոզված է՝ թշնամու հետ կողք կողքի հնարավոր չէ ապրել, գիտի՝ խաղաղ գոյություն խոստացող թուրքը հայերից և ոչ մեկին չի խնայելու։ 

Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ