Շրջափակված Արցախում խնդիրներն ամենուր են: Գյուղացին իր չարչարանքի արդյունքում կարողանում է գոնե ինչ-որ բան ստեղծել ու «յոլա գնալ», մտահոգ են քաղաքի բնակիչների համար։
Խնապատի բնակիչ տիկին Գյուլնարայի օրը սկսվում ու ավարտվում է ապահով հայրենիքի մասին աղոթքներով։ Ադրբեջանի վարքագծին ծանոթ է դեռ 1990-ականներից։ Առավել անհանգիստ է մայրաքաղաքի բնակիչների համար։
«Մեր ժողովրդի վիճակն ահավոր է։ Մենք գոնե երկու կարտոֆիլ սարքում, ապրում ենք, բայց քաղաքում ապրողը չգիտի՝ ինչ ուտի։ Մենք պայքարող ենք, հողից հաց ենք քամում։
Ասում են՝ անասուն պահեք, ձեր տունը պահեք, բայց խոտ չկա, սաղ թշնամու նշանառության տակ է»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում ասում է Խնապատի բնակիչ Գյուլնարա Մելքումյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը