Վաղ առավոտից բողոքի ակցիա անող՝ Էջմիածնի N զորամասի անհայտ կորած զինծառայողների ծնողները շուրջ մեկ ժամ փակ պահելուց հետո բացեցին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը:
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից խոստացան մեկ շաբաթվա ընթացքում ընդունելություն կազմակերպել։ Ծնողներն ասացին, որ եթե խոստումը չպահեն, ավելի լուրջ քայլերի կդիմեն՝ առանց կոմպրոմիսի գնալու։
Նշենք, որ վաղ առավոտից նրանք ակցիա էին անում կառավարության շենքի դիմաց։ Երբ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը նախագահական շենքում է աշխատում, քանի որ կառավարությունը վերանորոգվում է, ակցիան տեղափոխեցին Բաղրամյան փողոց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը