19 07 2023

Մատը մատին չեն տալիս, վեց ամիս է՝ ոչինչ չեն անում. Ազատի զորամասի հրդեհից զոհվածի հայր



Նախօրեին Ազատի զորամասում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի դիմաց։ Հարազատները պահանջում են հանդիպում քննիչի հետ։

«Ոչ մի բան չեն անում, մատները մատներին չեն տալիս, փորձագիտական կենտրոններ տանելու համար Վարդենիսից դեռ նմուշներ պետք է բերվեն, 15 օրից ավելի է, ում ասում ես, գցում է մյուսի վրա»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զորամասի հրդեհի ժամանակ մահացած զինծառայող Հայկի Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը՝ խոսելով այս դեպքի քրեական վարույթի շուրջ զարգացումների մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ