13 07 2023

Այն, ինչ տեսանք, ահավոր տխուր էր. Վահան Թումասյան

Այն, ինչ տեսանք, ահավոր տխուր էր. Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ. «Անտարբերություն աղքատության նկատմամբ․․․ Չգիտեմ արժե գրել այն, ինչ հիմա եմ գրում, բայց լռել երբեմն հնարավոր չէ։ Ձմռանը մոտ 800 ընտանիքի վառելափայտ բաժանեցինք, մի կերպ կարողացանք հայթայթել, ի տարբերություն նախորդ տարիների՝ 1200-1500 ընտանիքի։ Բայց մեծ դժվարությամբ և հիմնականում մեկ ձեռքի մատների վրա հաշվվող «Շիրակ կենտրոնի» հովանավորների աջակցությունը այդ, ցուրտ ձմռանը սառը վառարնների մոտ մնացած ընտանիքների համար մի իսկական փրկօղակ էր․․․ Անցած 20 օրերին մոտ 100 ընտանիք ենք այցելել, սննդամթերք, հիգենիկ պարագաներ ու հագուստներ էինք բաժանել։ Այն, ինչ տեսանք, ահավոր տխուր էր, բայց առավել սարսափելին մանկահասակ երեխաներով ընտանիքների վիճակն էր, միրգ, բանջարեղեն ոչ մի ընտանիքի երեխաների ձեռքին կամ սեղաններին չհանդիպեցի, ցամաք հացի փշրանքներ էին, վերմիշելով փլավ էր կամ ապուր․․․ Առհասարակ աղքատությունը առավել խորացել է, պարզապես այդ մասին ոչ գրում են, ոչ էլ խոսում։ Նույն աղքատության ճիրաններում տառապող մարդիկ ևս սկսել են առավել քիչ բողոքվել և պահանջել․․․ Բայց այս ամենը ինձ համար զարմանալի չէ, ինձ համար զարմանալին, եթե չասեմ սարսափելին հայ փողատերերի պահվածքն է, լինեն Հայաստանում, թե դրսում․․․Հետո երբ կարդում ենք ցեղասպանության տարիներին փողոցներում սովամահ լինող մարդկանց ու երեխաների մասին, չենք կարողանում հասկանալ, թե արդյոք հայ հարուստներ չեն եղել․․․»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ