12 07 2023

Մեզ ասում են՝ մի շնչեք, մի հաղթեք, Արարատ մի ասեք, Շուշիի մասին մի խոսեք, Արցախի մասին մոռացեք պատերազմ կլինի․ Բագրատ Սրբազան



«Մեզ ասում են՝ մի շնչեք, կարող է պատերազմ կլինի։ Խաչքար ենք օծում, Արցախի օրհներգն ենք երգում, Հայաստանի հանրապետության օրհներգն ենք բացականչում, մեզ ասում են՝ մի արեք պատերազմ կլինի»,-Մակարավանքում խաչքարի օծման ժամանակ իր խոսքում նշում է Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանը նկատել է՝ իրար բարև ենք տալիս, ասում գալիք տարին Շուշիում ենք լինելու, մեզ ասում են, մի ասեք այդ անունը, պատերազմ կլինի։

«Մի մարզվեք, մի հաղթեք, մի շնչեք, հաց մի կերեք, տեղից տեղ մի շարժվեք, Արարատ մի ասեք, առյուծ մի տեսեք, Շուշիի մասին մի խոսեք, Արցախի մասին մոռացեք, որովհետև պատերազմ կլինի։ Այդ արդեն պատերազմ է, այն ինչ-որ ասացինք արդեն պատերազմ է և մենք հենց այդտեղ պետք է հաղթենք ժողովուրդ ջան»,- ասել է Բագրատ Սրբազանն ու ավելացրել. «Այս խաչքարը թող լինի արդարության ու հաղթանակի խորհուրդներից մեկը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ