Հակակոռուպցիոն դատարանը մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը։
Այն ներկայացրել էր Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը։
Որպես միջնորդության հիմք՝ Գրիգորյանը դատարանում նշեց, որ Սահմանադրական դատարանում ներկայում քննվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը նշեց, որ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել Սահմանադրությանը նշված օրենքի անհամապատասխանության վերաբերյալ։ Նա նշեց, որ վարույթը կասեցնելու հիմք կարող է հանդիսանալ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը քննարկելու անհնարինությունը, սակայն այս դեպքում դա բացակայում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը