Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը։
«Հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասվում է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը