Alphanews.am-ը գրում է․ «Ես չեմ կարող պնդել, որ ուժային ճնշումն ամբողջությամբ սպառվել է։ Ես միայն խոսում եմ այդ ճնշման վերջնական արդյունքի մասին, որը ձեռք է բերվել անցյալ տարվա աշնանը», — Alpha News-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի սահմանին եւ Լեռնային Ղարաբաղում էսկալացիային, ասել է ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի ժողովրդական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը։
Ըստ նրա, ուժային ճնշումն ինքնին չի դադարում, ընդհակառակը, հիմա լուծվում է այն հետագայում ուժեղացնելու հարցը։
«Եվ այստեղ շատ գործոններ կան, ներառյալ, իհարկե, ռուսական դիրքորոշումը», — ասել է նա։
Անդրադառնալով բանակցային գործընթացին, մասնագետը նկատում է` հանդիպման կազմակերպիչն ու առաջնորդը նույնը չեն։ «Ես պարզապես չեմ տեսնում առաջնորդություն» :
Ինչ վերաբերում է Ռուսաստանին և նրա դաշնակիցներին՝ Սիլաեւի խոսքով, Ռուսաստանին Թուրքիայի դաշնակից անվանելու համար պետք է ապրել զուգահեռ իրականությունում։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշինքով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դաշնակիցն է ։ Եթե մարդիկ ապրում են զուգահեռ իրականությունում, ապա այստեղ նրանց օգնել չենք կարող: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններին, այո, ստորագրվել է դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր։ Սակայն մենք տեսնում ենք հսկայական շեղում, որում նկատվում է Հայաստանի մեծ առավելությունը», — եզրափակել է մեր զրուցակիցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը