03 07 2023

Իշխանականները թող իջնեն փողոց ու հարցնեն՝ 36 հազար դրամ թոշակը որքանո՞վ է դարդին դարման. Թադևոս Ավետիսյան



«Աննախադեպ շքեղ աշխատասենյակներում և էլ ավելի շքեղ մեքենաներում, որ նստած նման գրառումներ են անում  այսօրվա իշխանությունները լավ կլինի իջնեն  փողոց ու մարդկանց հարցնեն, թե՝ 36 հազար դրամ թոշակի ավելացումը  որքանո՞վ է իրենց դարդին դարման, որքանո՞վ  է խնդիր լուծում»,-Yerevan.Today-ի տաղավարում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով հուլիսի 1-ից նվազագույն թոշակի բարձրացմանը։

«Տարինունի 12 ամիս ամեն ամիս 50դրամով բարձրացրեք կենսաթոշակն ու ասեք՝ 50 դրամով բաձրացրել ենք, սա՝ աննախադեպ․․․ Նախարարներն ու վարչապետը միայն պարենով ե՞ն ապրում, որ թոշակները բաձրացնելիս զուգահեռ են անցկացնում պարենի զամբյուղի արժեքի հետ, այսինքն՝ մարդը, բացի պարենից, այլ ծախս չի անո՞ւմ, հոսանքի, գազի , ջրի համար չի վճարո՞ւմ , այս ակնհայտ փնթի չլուծումը փորձում են ժողովրդի վրա վաճառել՝ թե տեսեքձեր համար ինչքան ենք մտածում։ Եղբա՛յր ժողովրդի մասին որ էդքան մտածում եք, սիրում եք (տեղն ընկած ժամանակ էլ ասում եք՝ աղքատությունը ձեր ուղեղում է), 25 տոկոսով կառավարության անդամների հիմնական տոկոսի աշխատավարձը բարձացրեցիք, իրենց իշխանությունը պահող ոստիկանի, քննիչի, դատախազի դատավորների աշխտավարձները կրկնապատկեցիք, բա ինչո՞ւ չեք համարժեք բարձրացնում կենսաթոշակներն ու նպաստները, 150 հազարով ձեր աշխատավարն եք բարձրացնում, 7 հազար դրամով՝ աշխատող աղքատի․ 36 հազար դրամով մտեք խանութ, հետո տեսեք ձեր 4 հոգանոց ընտանիքը քանի՞ օր այդ  նվազագույն ծախսով կպահեք»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ