03 07 2023

Հայաստանում երկրաշարժ է եղել

Հայաստանում երկրաշարժ է եղել

Հայաստանում այսօր՝ հուլիսի 3-ին, 2,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ 

Ըստ աղբյուրի երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04։19-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյումրի քաղաքից 39 կմ հյուսիս, իսկ աղբյուրը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ