ՀՅԴ Հայ Երիտասարդաց դաշնակցության՝ Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ավարտել է 7-օրյա բողոքի ակցիան՝ հաջակցություն Արցախի, որը 200 օրից ավել գտնվում է շրջափակման մեջ։ Այս մասին գրել է Yerkir.am-ը։
Երիտասարդության կողմից ղեկավարվող երթի ընթացքում, որը մեկնարկել է Ադրբեջանի դեսպանատան դիմաց, հնչեց ամբողջ աշխարհի հայերի կոչը. «Երբ բռնապետությունը փորձում է լռեցնել մեր ձայները, մենք ավելի բարձր ենք գոչում։ Երբ նրանք փորձում են կոտրել մեր կամքի ուժը, մենք ավելի ենք ճնշում։ Երբ նրանք փորձում են վերացնել մեր հույսերը, մենք շարունակում ենք հավատալ»։
Հայաստանի դեսպանատուն հասնելուց հետո, ՀՅԴ Երիտասարդաց դաշնակցության անդամ Սոսի Բուրուջյանը տպավորիչ ելույթով մերկացրեց Նիկոլ Փաշինյանի ռեժիմի անպատասխանատու և անխոհեմ գործունեությունը. «Նիկոլ Փաշինյանը արժանի չէ քայլելու այն հողերի վրա, որոնց համար մարդիկ իրենց կյանքն են տվել», - նշել է նա։
«Որպես հայ ազգի երկրորդ բանակ, մեր պարտականությունն է միավորվել ընդդեմ ամբողջ չար ուժերի, ովքեր աշխատում են ընդդեմ Միացյալ Հայաստանի», - ասվում է ՀՅԴ Երիտասարդաց դաշնակցության հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը