21 06 2023

ՔՊ-ականներն ուղիղ եթերում ծաղրում են Հովիկ Աղազարյանին



 

Ազգային ժողովի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը լիցենզավորել ու սահմանափակել։

Նախագիծը ներկայացնում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, որը և հեղինակն էր։

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը մի քանի հարց ուղղեց Սիսակ Գաբրիելյանին, և վերջինս պարզապես սկսեց հումորով վերաբերվել այդ հարցերին։

Մասնավորապես, Հովիկ Աղազարյանը հարցնում էր՝ հրավառությունների արգելումով փաստացի հարսանիքներին հրավառություն այլևս չի լինի։ Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց, որ եթե հարսանիքը հրավառության համար են անում, կարող են չանել։ Աղազարյանի մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս են կանխարգելելու երեխաների կողմից պատրաստումը, քանի որ ինքը փոքր ժամանակ պատրաստում էր, Սիսակ Գաբրիելյանը հույս հայտնեց, որ Հովիկ Աղազարյանը մեծացել է, և այլևս պայթուցիկներ չի պատրաստի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ