«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն կմիավորվի «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ին ․ այս մասին կառավարությունը որոշման նախագիծ է մշակել։ Հիմնավորվում է, որ ուռուցքաբանական ծառայության բարելավման և շարունակական զարգացման, ինչպես նաև միջուկային բժշկության զարգացման նպատակով է առաջացել երկու կառույցները միավորելու անհրաժեշտությունը։
Նաև նշվում է, որ որ չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի գործընթացում հաջողության անկյունաքարն է վաղ ախտորոշումը: Ուռուցքաբանական համալիր ծառայությունների մատուցման տեսանկյունից անհրաժեշտ է, որ ուռուցքաբանության կենտրոնն ունենա նաև ուռուցքաբանության մեջ այսօր անփոխարինելի համարվող ՊԷՏ/ՀՏ, որը թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքային օջախները, տալ դրանց քանակական և որակական գնահատականը: ՊԷՏ/ՀՏ-ի դերը մեծ է նաև բարորակ և չարորակ նորագոյացությունների տարանջատման, նորագոյացության տարածվածության գնահատման և բուժումից հետո հիվանդության կրկնության վաղ հայտնաբերման գործընթացում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը