15 06 2023

Փաստաբանները երթ կիրականացնեն դեպի ԵՄ գրասենյակ

Փաստաբանները երթ կիրականացնեն դեպի ԵՄ գրասենյակ

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ փաստաբաններն ինքնակազմակերպման սկզբունքով սկսում են իրազեկման հանրային գործողություններ։

Առաջին իրազեկման ակցիան տեղի կունենա ուրբաթ օրը՝ հունիսի 16-ին։ Ժամը 11:00-ին Փաստաբանների պալատից (Զաքյան 7-2) կմեկնարկի երթ դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ։

Պակատից հայտնում են՝ երթի նպատակն է եվրոպացի գործընկերներին իրազեկելը, որ ՀՀ դատաիրավավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ