31 05 2023

Ծխող մարդու մոտ քաղցկեղի հավանականությունը մի քանի անգամ մեծանում է․ Նաիրա Ջանոյան



ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, քիմիաթերապևտ Նաիրա Ջանոյանի խոսքով՝ ծխող մարդու մոտ քաղցկեղի հավանականությունը մի քանի անգամ մեծանում է։ Այս մասին մասնագետը մանրամասնեց հրավիրված ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ ծխող տղամարդկանց 80 տոկոսի մոտ թոքի քաղցկեղ է առաջանում։

«Եթե մարդը օրական ծխում է 1-14 գլանակ, ուրեմն թոքի քաղցկեղի հավանականության գործակիցը 7,9 է, իսկ եթե ծխում են մեկ տուփ, այդ գործակիցը դառնում է 25։ Այստեղ թիվն իր մասին խոսում է և պարզ երևում է ռիսկի հավանականությունը։ Մենք պետք է հաշվի առնենք նաև այն, որ ծխող քաղաքացին ծուխը տարածում է իր ընտանիքի անդամների շրջանում։ Պասիվ նյութը նստում է մարդկանց շնչառական ուղիների վրա, ինչը ևս բազմաթիվ հիվանդությունների պատճառ է դառնում»,-ասաց Նաիրա Ջանոյանը։

Նրա խոսքով՝  2022 թվականի Հայաստանում թոքի քաղցկեղի 883 նոր դեպք է գրանցվել, 2021 թվականին այդ ցուցանիշը եղել է 810։ 2022 թվականին կոկորդի քաղցկեղի 114 դեպք է գրանցվել, 2021-ին՝ 120։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ