29 05 2023

Պատարագ թշնամու ուղիղ նշանառության տակ

Պատարագ թշնամու ուղիղ նշանառության տակ

Մայիս 28-ը՝ Հանրապետության տոնը, հռչակվել է Խորանաշատի ուխտի օր։ Այս տարի նաև Հոգեգալուստյան տոնն էր մայիսի 28-ին։

«ՄԱՅԻՍ 28․ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽՈՐԱՆԱՇԱՏ․ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

Պատարագ թշնամու ուղիղ նշանառության տակ․․․
Մայիս 28-ը՝ Հանրապետության տոնը հռչակվել է Խորանաշատի ուխտի օր։ Այս տարի նաև Հոգեգալուստն է այսօր։

Ինչպես Բագրատ Սրբազանն է ասում՝ ժամանակին Խորանաշատը մեր երկրի սրտում էր, հիմա՝ սահմանագլխին։ Հենց այս վանքում ենք մենք ուխտ կնքում մեր 2 պետությունների համար նահատակության գնացած անձանց և Աստծո առջև՝ հավատարիմ մնալու իրենց գործած սխրանքին։
Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի․․․

Տիրոջ կամքով և մեր ջանքով վերստին կուղղենք մեր մեջքը և հավերժական ու ամբողջական Հայաստանը կկերտենք՝ Ավետյաց Երկրի տեսիլքը մշտապես մեր մեջ գուրգուրելով։
Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ․․․»,- նշված է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի  ֆեյսբուքյան էջում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ