«Հայաստան ներկրված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այդ գործով ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը: Այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում, «Հանրապետական» խմբակցության անդամ»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, թե չի ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը