23 05 2023

Այս իշխանությունները կամ իրենց ղեկավարը չեն, որ որոշելու են մեր ճակատիգիրը․ Բագրատ Սրբազան



«Այսօր գողացված է մեր ուրախությունը, գողացված են մեր երազները, նպատակները, լինելության իրավունքը, ամեն ինչ գողացված է, մեզ մնում է վերականգնել այդ ամենը»,- «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ես խորապես հավատում եմ, որ մենք կարող ենք անել դա։ Այս իշխանությունները չեն, որ որոշելու են մեր ճակատագիրը։ Այս իշխանությունները կամ իրենց ղեկավարը չեն, որ որոշելու են մեր՝ ազատ ապրելու, մեր սեփական պետությունն ու հայրենիքն ունենալու, մեր ինքնությամբ ապրելու իրավունքը։ Ես ամեն օր հայտարարելու եմ դրա մասին և մեր գործողություններն էլ վկայելու են դրա մասին։

Ուղղակի կոչ եմ անում մեր սիրելի ժողովրդին, ովքեր հայրենիք ունեն, ովքեր կառանձնանան իրենք իրենց հետ և կգնահատեն այսօրվա իրավիճակը։ Չեմ կարծում, որ հայրենիք ունեցող որևէ մարդ, որն այս կամ այն պատճառով ինքնամփոփվել է, գոհություն ունի այս վիճակից։ Սա մեր պատմության շրջադարձային կետը կարող է լինել։ Այս իրավիճակը կարող է նաև նպաստել մեր կյանքի լիակատար վերականգնմանը։  Մենք մեր ներքին ինքնաճանաչողությամբ և մեր գործողություններով պետք է փաստենք ինքներս մեզ, ապա՝ աշխարհին, որ մենք ո՛չ հանձնված, ո՛չ պարտված, ո՛չ էլ ոչնչացված ժողովուրդ ենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ