Լրգրողը Նիկոլ Փաշինյանին ասուլիսի ժամանակ հարց ուղղեց, թե արդյո՞ք հորդորել է իր որդուն հրաժարվել 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի դեմ բողոքից։
«Ոչ, չեմ հորդորել իմ որդուն, որովհետև երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խմրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից։ Երբ նրա հետ զրուցում էի, ասաց, որ իմ ամբողջ նպաակը և խնդիրը էն չէ՞, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Բա հիմա ես ո՞նց արձագանքեմ էդ փաստին։ Ասենք ես էլ իմ ընկրներն կամ ջոկատի անդամների խմբին վերցնեմ ինչ որ պատասխան գործողություն անեմ կամ անհարգալից վերավերմունքն անհարգալից գործողություններով պատասխանեմ, սխպառնալիքին սպառնալիքով պատասխանեմ, առևանգմանը առևանգմամբ պատասխանեմ։ Ասաց, որ դա անընդունելի է, ՀՀ-ում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել։ Ինքը ինձ ասաց, որ իր ընկալմամբ սա է եղել քո քաղաքական գործունեության ողջ պայքարի իմաստը, որից հետո ես չունեմ որևէ փաստարկ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմելու»։
Նիկոլ Փաշինյանին լրագրողնը հիշեցրեց, որ իր շարասյան կողմից սպանված Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկողը ազատության մեջ է, և բողոքի ակցիայի մասնակիցները խոսում են ընտրովի արդարադատության մասին։ Փաշինյանը պատասխանեց․
«Առաջին գործով ընթացքից տեղյակ չեմ։ Բնականաբար, շատ ցավում եմ միջադեպի վերաբերյալ։ Հեռախոսազրույց եմ ունեցել տուժածի, վրաերթի արդյունքում զոհված կնոջ հոր հետ, և ինքը ասել է, որ ակնկալիքն էն ա, որ էլի իրավական ընթացակարգով տեղի ունենա ամեն ինչ։ Ես հիմա չգիտեմ այն արարքը ոնց է որակվել, ինչ հոդվածով է նույնիսկ որակվեկլ»։ Ապա կարդաց, թե ինչ հոդվածով է որակվել Գայանե Հակոբյանի արարքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը