15 05 2023

86.600 կմ²-ն ներառում է նաև Արցախը. քարտեզագիր. factor.am

86.600 կմ²-ն ներառում է նաև Արցախը. քարտեզագիր. factor.am

Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը Factor.am-ի հետ զրույցում նշել է, որ 86.600 կմ²-ը ներառում է նաև Արցախը։

«Իհարկե 86.600 կմ² ներառում է նաև Արցախը։ Այդ քարտեզը գծվել է 1940-ականներին, իսկ վերջին հրատարակությունը եղել է 1970-75 թվականներին։ Այս նույն քարտեզների հիման վրա էլ անկախացել են»,- ասաց Գալչյանը։

Քարտեզագետ Սամվել Մելիքսեթյանը ևս Factor.am-ի հետ զրույցում նշել է, որ Շառլ Միշելի հայտարարած թիվը՝ 86,600 կմ² տարածքը, որը վերագրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ներառում է Արցախը։

«Սա ենթադրում է նաև Արցախի ներառումը։ Առանց Արցախի դա կլիներ 82, 200 կմ², առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքը 4,400 կմ² է»,- ասել է քարտեզագետը։

Հիշեցնենք, որ Բրյուսելում այսօր կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ նախագահ Շառլ Միշեը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասել է․

«Ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի՝ 29800 կմ² և Ադրբեջանի՝ 86600 կմ² համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ