10 05 2023

Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ ես հայտարարում, որ ջրային պաշարներն ավելի են քչանալու, ո՞ւմ ես տալու․ Նարինե Կիրակոսյան



Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե օրեցօր ցամաքող Սարսանգի ջրամբարն այլևս չօգտագործվի․ ի պատասխան՝   «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն ասում է, որ դա կլինի աղետ․ «Երբ Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին,  սկսեցին Թարթառի հունը փոխել , Սարսանգի ջրամբարը լցվում  է հենց Թարթառով, այսինքն սա ոչ միայն հայերի համար է աղետ, այլ՝ ընդհանուր տարածաշրջանի»։

Էկոլոգ-լրագրողն ասում է, որ Ադրբեջանը միշտ մտադիր է հայկական բարձրավանդակից ջրային ռեսուրսները տանել  իրենց տափաստանային գոտիներ․ «Իրենք մեծ խնդի ունեն  ջրերի և այդպես էլ արեցին, գրավեցին մեր ջրահավաք տարածքները՝ Սև լճերը։ Նիկոլն ասում է տարին 12 ամիս ձյուն է, բայց հենց այդ ձնհալոցներից են  գոյանում ջրային պաշարները, հետևաբար Սարսանգի ջրամբարի ցամաքելու հետևանքով նաև մարդկային աղետ կլինի , 60 տոկոսն էներգետիկայի  ապահովում է Սարսանգի ջրամբարի  էլեկտրոկայանը, որն արտադրում է  110 մեգավատ հոսանք»։

Այս և այլ մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ