«Այս իշխանույթյուններն ասում են, որ մենք թույլ ենք, որովհետև նրանք նախևառաջ չեն կարողանում ճիշտ գնահատել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ներքին և արտաքին սպառնալիքները։ Իսկ առանց այդ ճիշտ գնահատականի, մենք երբևիցե չենք կարող ճիշտ որոշումներ ընդունել և հենց դա է պատճառը, որ ՀՀ ներկայիս իշխանությունը որոշումներ է ընդունում իրավիճակից կտրված։ Ամեն ինչ անում են ուշացած, չգիտակցելով, որ անվտանգությունը, պաշտպանությունը շատ կարևոր հարց է։ Այս իշխանությունները, ժողովրդական խոսքով, «ուղտի ականջում քնած են». ուղտից երկու բան են սովորել՝ մեկը ուղտի ականջում քնել, մյուսն էլ գիտեք՝ ուղտն ինչով է զբաղված»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը