06 05 2023

Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի հուղարկավորությունը

Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի հուղարկավորությունը

 

Այսօր՝ մայիսի 6-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի հուղարկավորությունը։

Նա համարվում էր անհետ կորած։ Պատերազմից ի վեր ԴՆԹ-ի մի քանի փորձ է տեղի ունեցել։ Հայաստանում սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ մասունքը Արայիկ Բաղդասարյանինն է։

Արայիկ Բաղդասարյանը ծնվել է 1996 թվականին, նա նաև քառօրյա պատերազմի մասնակից էր։ 44-օրյա պատերազմին մեկնել էր որպես կամավոր։

Հիշեցնենք, որ հերոսի մորը՝ տիկին Գոհարին կարմիր բերետավորները Եռաբլուրում քարշ էին տվել՝ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր բացելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ