05 05 2023

ՔՊ-ականների մոտ ստելը սովորություն է դարձել․ Հովիկ Աղազարյանը ստել է․ Թագուհի Թովմասյան



«ՔՊ-ականների մոտ ստելը սովորություն է դարձել։ Հովիկ Աղազարյանը ստել է, որովհետև ես երկու անգամ ասում եմ Էդգար Ղազարյանին՝ ներողություն խնդրեք այդ խոսքի համար։ Ես ընդմիջման մասին ասել եմ, իրենք չեն համաձայնել։ Ընդմիջումը հնարավոր չէ հայտարարել միաձայն, պետք է լինի հանձնաժողովի անդամների համաձայնությունը։ Իրենք քաղաքական ճնշում են գործադրում ինձ վրա, դա քաղաքական որոշում է։ Այդ օրը չորս պատգամավոր խոսում էին ինձ անվստահություն հայտնելու մասին, բնականաբար, հստակ դիրքորոշումով։ Առաջինն ասաց Հովիկ Աղազարյանը, հետո ՝ Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը, Վլադիմիր Վարդանյանը։ Վլադիմիր Վարդանյանը պարզ ասաց՝ քվեարակեք մեր թեկնածուի օգտին, դա ձեր ապագայի համար շատ լավ կլինի»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝  իրեն անվստահություն հայտնելու գործընթացը համարելով  քաղաքական ճնշում ։

Հիշեցնենք, որ ՔՊ-ականները  Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմք են  ներկայացնում  այն, որ  հանձնաժողովում, ՄԻՊ թեկնածությունների հարցի քննարկման ժամանակ, Թագուհի  Թովմասյանն ընդմիջում չի հայտարարել, երբ իշխանական պատգամավորների և Էդգար Ղազարյանի միջև լեզվակռիվ է առաջացել, և  չի հորդորել Էդգար Ղազարյանին ներողություն խնդրել 2018 թվականի իշխանափոխությունը ադրբեջանա-թուրքական համարելու համար։

 ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի՝  ապրիլի 4-ի  արտահերթ նիստը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ