05 05 2023

Տղաները չհաստատված գերիների ցանկում են․ Թագուհի Թովմասյան



«Շատ ծանր խոսակցություն էր։ Պատմում են՝ դեպք է եղել, երբ պատկան մարմինը ծնողին տվել է երեք ձեռք, ասել՝ ձեր որդին է, հուղարկավորեք։ Այլ ծնող 1․83 հասակով որդի ունի, բայց իրեն տվել են 1․60 հասակով տղայի ԴՆԹ նույնականացման տվյալ, իր տղան 43 համար կոշիկ էր հագնում, տվել են ցածրահասակ տղայի մասունք։ Ասում են՝ հարմարվեք։ Նույնականացման դաշտում տեղի են ունենում գործողություններ, որոնք ուղղակի սյուրռելիզմի դաշտից են։ Ծնողներն ահռելի հետաքննական աշխատանքներ են կատարել, հանգամանքներ պարզել իրենց որդիների զոհվելու կամ գերեվարման դեպքերից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Թագուհի Թովմասյանը։

«Այդ տվյալներն ամփոփելով՝ հասկանալի է դառնում, որ տղաները չհաստատված գերիների ցանկում են, բայց գերիները չեն հաստատվում։ Ծնողները վրդովված են, որ իշխանությունը որպես գերինների պաշտոնական թիվ հայտարարում է 33-ը։ Նրանք վրդովված են, որ պատշաճ մարմինները համապատասխան աշխատանքը չեն կատարում իրենց որդիներին վերադարձնելու համար։ Իշխանությունն ուզում է արագ փակել այդ էջը»,- նշեց Թովմասյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովն այսօր նախաձեռնել էր հանդիպում գերեվարված ու անհետ կորած զինվորների ծնողների ու հարազատների հետ։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ