04 05 2023

Հայաստանում ցանկացած տաքսիստի ասես՝ արի վարչապետ, կասի՝ սիրով, Վալոդին էլ կտանեմ նախարար․ Վազգեն Սաղաթելյան



 «Ինչո՞ւ մենք չենք կարողանում կերտել մեր պատկերացրած քաղաքացիական հասարակությունը, որովհետև իմ ընկալմամբ, մեզ մոտ երբեք անձնական կամ ընտանեկան շահը համադրելի չի եղել պետական շահի հետ»,-ասաց հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը՝ «Լինել քաղաքացի, որ պետությունը լինի» թեմայով քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝  եթե այսօր մի քաղաքացի կարողանա շրջանցել օրենքն ու հարկ չվճարել, բացի այն, որ ինքը դա կանի, այլև կպարծենա իր նեղ շրջապատում ու որևէ մեկը չի ասի՝ չէ՞ որ դու դրանով վնաս ես պատճառում պետությանը։

«Ինչի՞ չի ասի, քանի որ երբեք չի եղել մի իրավիճակ, երբ պետությունն ունենա բավարար վստահություն, որպեսզի այդ նեղ շրջապատն այդ մարդուն ամոթանք տա, ասի՝ դու թուլացնում ես բանակն ու պետությունը։ Ավելին ասեմ, եթե մեկին ներկայացնենք պետությանը քցելու ուղիները, իսկ նա չօգտագործի, ապա լինելու է հարիֆ տանը, շրջապատում»,-ասաց Վազգեն Սաղաթելյանը։

Նրա խոսքով, չի եղել մի իրավիճակ, երբ բոլորը համարեն, որ պատասպանատու են պետության համար, ով կարողանում է՝ պետությանը քցում է։

«Նիկոլն ասում էր 3 միլիոն վարչապետ կա ու դա  մարդկանց դուր էր գալիս շատ․ Հայաստանում ցանկացած տաքսիստի ասես՝ արի վարչապետ, կասի՝ սիրով, Վալոդին էլ կտանեմ նախարար․ շատերը Նիկոլի մեջ իրենց են տեսնում, տաշ-տուշ վիճակներ, ոսկե ատամով, փնթի, բան․․․ Հայաստանում ասօր ցանկացած մեկը կարա լինի վարչապետ»,-ասաց բանախոսը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ