44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի շարք ծնողներ, հասարակական-քաղաքական գործիչներ «Սպանված քաղաքացու օրը» հիշատակի հավաք անցկացրեցին ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց: Նրանք երթով շարժվեցին դեպի Հյուսիսաին պողոտա՝ Քայլող մարդու արձանի մոտ:
Ակցիայի մասնակիցները կարմիր կտորով փաթաթեցին արձանը եւ նրա վրա փակցրեցին ՀՀ վարչապետի, նրա տիկնոջ և իշխանության այլ ներկայացաուցիչների լուսանկարները:
«Կարմիր պաստառն արյան խորհրդանիշն է, որը 5 տարվա ընթացքում այս իշխանությունները հեղել են»,- ասացին նրանք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը