Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ և անմիջական ջանքերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից օգնություն է ուղարկվել Արցախ՝ շրջափակման հետևանքով ստեղծված դժվար պայմանների հնարավորինս թեթևացման նպատակով:
Օգնությունը տրվել է ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը՝ բաշխելու նպատակով: Որոշում է կայացվել առաջնահերթ կերպով բաժանել անապահով ընտանիքներին, և գործընթացը սկսել շրջաններից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը