«133 տարվա պատմություն ունեցող կուսակցությանը գնահատական են տալիս մարդիկ , որոնք 133 ամսվա քաղաքական կենսագրություն չունեն»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով քաղաքական մեծամասնության կողմից դրսևորվող ՀՅԴ-ի դեմ արշավը։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում կառավարության ծրագրի մասին մեծ առումով գնահատականներ հնչեցրին,թեև, ինչպես նշեց խմբակցության ղեկավարը, ավելացնելու բան չունի, այնուամենայնիվ կարևորագույն մի քանի թեմաների անդրադարձավ։ Դիմելով իշխող ուժին՝ Սեյրան Օհանյանն ասաց․
«Խոսում ենք Արցախի անկախության մասին , ձեր բոլոր ծրագրերում նշված է Արցախի Հանրապետութուն, բաց այսօր դուք վախենում եք ասել ՝ Արցախի Հանրապետություն և Արցախն ինքնորոշվել է։ Խորհրդային միության փլուզման առաջին իսկ տարիներին Արցախն ինքնորոշվել է այնպես, ինչպես՝ Ադրբեջանն ու Հայաստանը»։
«Ես Արցախի Պաշտպանության նախարար եմ եղել , բազմիցս հանդիպել եմ ԵԱՀԿ համանախագահների հետ և տեղեկատվության մեջ ասվում էր՝ հանդիպեցին համանախագահներն Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարի հետ․․․Ի՞նչ արեցիք դուք, բոլոր ձեռքբերումները տապալեցիք, բանակցային ձեռքբերումները , հասարակությունը մասնատվեց»,-ասաց Սեյրան Օհանյանը։
«Խոսում եք բանակի մասին,մեր բանակը տարածաշրջանում հաղթանակած ու մրցունակ բանակ է եղել․ հենց այստեղից հավաստիացնում եմ ձեզ, եթե պետք է կարող եմ առանձին հանդիպել, դասախոսություններ կարդալ, որ Հայկական բանակն ու ՊԲ-ն ի վիճակի էին պաշտապնել մեր հայրենիքը»,-նշեց Գեներալ-գնդապետը։
«Այն ճեղքումը, որ տեղի է ունեցել և այդ ուղղությամբ ադրբեջանական բանակը հասել է մինչև Շուշի, Հայաստան և այլն, տեղի է ունեցել Գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվության գոտում»,-ասաց Սեյրան Օհանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը