«Ինչ ասում ենք, հանրությանը ներկայացրեք, գերագհույն հորթը որ մեզ չի ընդունում, թող սենց լսի, որ մենք թքած ունենք իր վրա։ Ափսոս, ձեռքս կոտրվեր, որ երկու անգամ չէթայի իրեն ընտրեի։ Ես պետք է չընտրեի իրեն»,- կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողներից մեկի ծնողը։
Հիշեցնենք, որ զոհերի հարազատները այսօր՝ ապրիլի 21-ին, կառավարության շենքի մոտից փակել էին Տիգրան Մեծի պողոտան։ Հետո բացեցին փողոցը և մեկ ժամ ժամանակ տվեցիօն, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպի իրենց։
Ծնողները կասկածում են, որ իրենց զավակները ոչ թե հրդեհիօց են զոհվել, այլ սպանել են։ Նրանք դժգոհում են, որ ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը իրենց չեն ընդունում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը