Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավարի պաշտոնից, սույն թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ և գիտական խորհրդի քարտուղար։
Արժանապատիվ Տ․ Հովել քահանա Օհանյանը սույն թվականի ապրիլի 1-ից, ազատվելով Գևորգյան Հոգևոր Ճեմարանում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել ԱՄՆ Արևելյան Հայոց թեմում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը