04 04 2023

Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը

Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը

Ապրիլի 3-ից մեկնարկած նոր կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար ապրիլի 4-ից Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը, ինչպես նաև պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետծառայողների համար գործում են սպասարկման առանձին կետեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Պետական տեսչությունների կառավարման կոմիտեից:

Նոր կտրոնների տրամադրման գործընթացը Ստեփանակերտում ապրիլի 4-ին գործում է հետևյալ գրաֆիկով՝ հաշվի առնելով էլեկտրամատակարարման հովհարային անջատումները՝

ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, Տիգրան Մեծի 10/26, 10-րդ դպրոց, աշխատում են ժամը 9:00-11:00, 12:00-13:00, 14:00-15:00, 16:00-18:00.

ԱրՊՀ, 5-րդ դպրոց աշխատում են ժամը 9:00-12:00, 14:00-16:00, 17:00-18:00.

Նյութական վնասների հարցերի կոմիտե, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ դպրոցները աշխատում են ժամը 11:00-13:00, 15:00-18:00.

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե` 10:00-13:00 ,14:00-17:00, 18:00-19:00:

Հաջորդող օրերին տվյալ կենտրոնների աշխատանքի ժամանակացույցը կփոխվի հովհարային անջատումների ժամանակացույցին համապատասխան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ