17 01 2023

Արցախում կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից

Արցախում կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից

Շրջափակման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է պարենի սուր անբավարարության խնդրի առջև։ Արցախի կառավարությունը ներդնում է կտրոնային համակարգը՝ առաջնային նշանակության պարենային ապրանքները առավելագույնս համաչափ բաշխելու նպատակով։

Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը և ձեթը կվաճառվեն միայն կտրոնով ։

Յուրաքանչյուր քաղաքացի միանգամից կստանա 9 կտրոն։ Մեկ անձի համար ամսական կտրվածքով կհատկացվի յուրաքանչյուր սննդամթերքից մեկական կիլոգրամ և 1 լիտր ձեթ։

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից։

«Տեղեկացնում ենք, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից, ժամը 9:00-ից:

Ավելորդ հերթերից խուսափելու համար հորդորում ենք յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:

Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են՝ խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով:

Ներկայացնում ենք Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում բացված սպասարկման կետերի հասցեները՝ լուսանկարով»,- նշված էԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ