02 04 2023

Ալեն Սիմոնյանն իրեն դավաճան անվանելու համար թքել է քաղաքացու դեմքին․ Հայկ Մամիջանյան



ԱԺ պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Ասպրամ Կրպեյանը պատմում են, թե իչպես է Ալեն Սիմոնյանը թիկնապահներին հանձնարարել բռնել քաղաքացու ձեռքերից ու մոտենալով ԹՔԵԼ քաղաքացու դեմքին:

«Հայրենադարձ Կարեն Մկրտչյանը Երևանի կենտրոնում՝ Կասկադում, տեսնելով Ալեն Սիմոնյանին, գոռացել է ինչ բոլորը՝ քպ-ականներին տեսնելիս՝ «դավաճան»։ Որից հետո Ալեն Սիմոնյանը կարգադրել է իր թիկնապահներին գալ Կարենի ձեռքերը բռնել, ապա մոտեցել է անձամբ Ալեն Սիմոնյանը, հայհոյել Կարեն Մկրտչյանին և բառի բուն իմաստով թքել է քաղաքացու աչքին՝ օգտվելով այն հանգամանքից, որ երիտասարդին բռնել էին անվտանգության աշխատակիցները»,- պատմում է Հայկ Մամիջանյանը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ