Այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանում դիզվառելիքի արտահոսք է առաջացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հրշեջ-փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցները, ովքեր պետք է կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։
Մանրմասները՝ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը