20 03 2023

Որևէ կոմպրոմիսային տարբերակ չի առաջարկվել ՍԱՏՄ-ի կողմից և պատասխանն անհեթեթ է․ Միքայել Ավետիսյան



Ագրոքիմիկատներ ու պեստիցիդներ ներկրողները դարձյալ հավաքվել էին ՍԱՏՄ շենքի դիմաց՝ հասկանալու օրեր առաջ իրենց ներկայացրած  պահանջ-դիմումի պատասխանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ պեստիցիդներ ներմուծող մի շարք տնտեսավարողներ   ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին  դիմել,  քանի որ  առ այսօր չեն կարողանում մաքսային պահեստներում գտնվող ապրանքը մաքսազերծել, ոորվհետև չունեն Տեսչական մարմնի թույլտվությունը:

Տեսչական մարմինը պատճառաբանում է, թույլտվությունը չի տրամադրվել, իբրև թե՝ պեստիցիդները չեն համապատասխանում Հայաստանում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկի տվյալներին։  

Բայց քանի որ  ներկրված մի շարք ապրանքներ արդեն Հայաստանում են, տնտեսավարողները  նույնիսկ խնդրել էին ընդառաջել և թույլատրել արդեն երկրում գտնվող ապրանքի ներմուծումը։

ՍԱՏՄ-ն հորդորել էր  ներկրողներին իրենց առաջարկությունները ներկայացնել գրավոր դիմումի տեսքով, դիմումը ներկայացնելուց օրեր անց ներկրողները ստացել են գրավոր պատասխան, որն ըստ նրանց որևէ կերպ չի բավարարում ու կոմպրոմիսային ելակետ չունի։  

«Որևէ կոմպրոմիսային տարբերակ չի առաջարկվել  ՍԱՏՄ-ի կողմից  և պատասխանն անհեթեթ  է․   մի շարք առաջարկներ ենք ներկայացրել , որևէ առաջարկով դրական լուծում չի առաջարկվել «,-ասաց ներկրողների ներկայացուցիչ, փստաբան Միքայել Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ